Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ին ոչնչացմամբ, իսկ Փաշինյանը ֆեյսբուքում խոհարարություն է անում

Եթե Հայաստանը «ինքնուրույն չազատվի «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի «գործել»։ Այն կկործանվի կամ Հայաստանի ղեկավարության, կամ մեր ձեռքով։ Մենք այլ ելք չունենք։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանը սպառնում է ՀՀ-ին ոչնչացմամբ, իսկ Փաշինյանը ֆեյսբուքում խոհարարություն է անում։ Ալիևը հստակ հայտարարել է, թե ինչ են անելու ՀՀ-ի դեմ՝նոր պատերազմ են վարելու Զանգեզուրի միջանցքը ստանալու և արցախյան էջը վերջնականապես փակելու համար։ Ալիև-Էրդողան տանդեմը ցանկանում է ոչնչացնել հայոց պատմությունը, պատմական հիշողությունը՝Հայ դատն ու պահանջատիրությունը, որն Ալիևը անվանում է ֆաշիստական դրսևորումներ։

Բաքուն ՀՀ-ից ցանկանում է կերտել «Արևմտյան Ադրբեջան»՝հենվելով Երևանում Փաշինյանի և թիմի պարտվողական կեցվածքի և թրքամետ դիրքորոշման վրա։

ՀՀ-ն տասնամյակներ շարունակ հակադարձում էր թուրք-ադրբեջանական տանդեմին, քանի որ ուներ հզոր բանակ և ՌԴ-ի պես ռազմավարական դաշնակից։

Այսօր Փաշինյանն ու ՔՊ-ի դիլետանտները կազմաքանդել են բանակն ու զրոյացնում են հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը՝կատարելով Արևմուտքի հակառուսական օրակարգը։

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանում բնակեցնել ադրբեջանցիների, ստանալ Զանգեզուրի միջանցքը, փոխել ՀՀ սահմանադրությունը, այսինքն Ալիևը ցանկանում է դե-ֆակտո ՀՀ-ն կառավարել Բաքվից՝Փաշինյանի և ՔՊ-ի ձեռքերով։

Փաշինյանն ու թիմը պատրաստ են հանուն իշխանության զենքի ուժով, լուսաձայնային նռնակներով պահել իշխանությունը՝2026թ․-ին վերարտադրվելու նպատակով։

Եթե Փաշինյանն ու ՔՊ-ական խմբակը մնացին իշխանության ՀՀ-ն հայաթափվելու է և բնակեցվելու է ադրբեջանցիներով։

Արևմուտքի հակառուսական օրակարգ սպասարկող Փաշինյանը կատարելու է թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները՝միայն թե մնա իշխանության։

Հայոց պետականության փրկության բանալին ՀՀ քաղաքացիների ձեռքում է՝կամ նրանք դուրս են գալիս փողոց իշխանափոխության պահանջով՝կամ ՀՀ-ն վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի»։

Սեդա Գևորգյան

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին