Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին դարձնում է «Տիտանիկ»-ի ուղևորներ

Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ եթե Հայաստանում սահմանափակվեն ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, «մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-80 տոկոսով»։

Օվերչուկը՝ ԵՄ-ին անդամակցելը համեմատել է «Տիտանիկ»-ի տոմս գնելու հետ՝ հաշվի առնելով կազմակերպության տնտեսական և սոցիալական խնդիրները։
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին դարձնում է «Տիտանիկ»-ի ուղևորներ։ ԵՄ-ին անդամակցելու մասին կեղծ թեզերը ՀՀ քաղաքացիներին ոսկե սարեր խոստանալու նոր սերիալ է, որը նկարահանում է ՔՊ-ն՝Ադրբեջանի մոտակա հարձակումից հայ ազգի ուշադրությունը շեղելու համար։

Արևմուտքից ՔՊ-ին հրահանգել են ավելի կտրուկ սրել հարաբերությունները ՌԴ-ի հետ և զրոյացնել բոլոր ռազմա-քաղաքական և տնտեսական կապերը Մոսկվայի ու ռուսական տնտեսական, ռազմական կազմակերպությունների հետ։

ՀՀ-ն երբեք չի դառնալու ԵՄ-ի անդամ, սակայն Փաշինյանի ու թիմի հակառուսական օրակարգը կազմաքանդելու է հայկական տնտեսությունն ու հանգեցնի մասայական արտագաղթի ՀՀ-ից։ ՔՊ-ականները հայաթափում են Հայաստանը՝ապագայում այստեղ ադրբեջանցիների վերաբնակեցումը դյուրացնելու համար։

Հայկական տնտեսությունը չի կարող շնչել առանց էժան ռուսական գազի, առանց ռուսական շուկայի, իսկ ՀՀ-ի անվտանգությունն ապահովում են ռուսական ռազմաբազաները։
Փաշինյանի հակառուսական օրակարգը ձենտու է Արևմուտքին՝նրանք ցանկանում են Հարավային Կովկասում Մոսկվայի համար երկրորդ ճակատ բացել, ինչպես նաև թուրք-ադրբեջանական դաշինքին՝ՀՀ-ն ՌԴ-ից կտրելու և վերջնականապես բնաջնջելու համար։

ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն՝իշխանափոխությունը հայոց պետականության միակ ճանապարհային քարտեզն է։
Սեփական կամքով հեծանիվի սիրահարն ու ՔՊ-ական քեֆչիները չեն հեռանալու։

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին