Հայաստանի պաշտպանության նախարարությունում նշանակվում են բանակից հեռու գտնվող մարդիկ, իսկ փորձառու զինվորականները դուրս են մղվում զինված ուժերի ղեկավար կազմից։ Հայկական բանակը գնալով ավելի խոցելի է դառնում, իսկ վարձկաններով նրան «ուժեղացնելու» միջոցները ոչ ադեկվատ են թվում։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Յուրի Կոտենոկը։
ՔՊ-Ալիև տանդեմը Հայաստանի համար պատրաստում է Արցախի ճակատագիրը։
Փաշինյանն ու թիմը կազմաքանդում են ՀՀ ռազմական, տնտեսական բոլոր ոլորտները՝Արցախը հանձնված է, իսկ Սյունիքի անվտանգությամբ ՔՊ-ն չի զբաղվում։
Քեֆերի և ծննդյան տոների մեջ գտնվող ՔՊ-ականները փախչելու են, երբ ադրբեջանական զորքերը մտնեն Կապան և Ջերմուկ, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները կրկին ենթարկվելու են ադրբեջանական ԱԹՍ-ների հարվածների։
Որպեսզի այս աղետալի սցենարը կյանքի չկոչվի ՀՀ քաղաքացիներն արդեն այսօր պետք է դուրս գան փողոցային պայքարի՝Փաշինյանին ու թիմին հեռացնելու համար՝հետագայում շատ ուշ է լինելու։
Փաշինյանական կլանը կուտակել է միլիարդներ՝նրանք ու նրանց երեխաները չեն պատերազմելու Սյունիքի համար, այլ կյանքն են վայելելու Միջերկրական ծովի որևէ կղզում։
Բանակը կրճատվում է, բարձր պաշտոնների են նշանակվում դիլետանտներն ու անփորձները՝դա արվում է հատուկ՝Ալիևի հայակործան ծրագիրը դյուրացնելու համար։
Աշխարհում բարդ գեոպոլիտիկ իրավիճակի է՝ԱՄՆ-ն ու Իսրայելն ամեն ինչ անելու են Իրանին թուլացնելու և անգամ կազմաքանդելու համար, ինչից իհարկե օգտվելու է թուրք-ադրբեջանական տանդեմը՝Սյունիքն օկուպացնելու համար։
Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը՝ՌԴ-ն է, որը տարանջատում է հայ ազգին և Փաշինյանին։ Մոսկվայի համար հայ ազգը՝բարեկամ ազգ է, ՀՀ-ն՝դաշնակից պետություն, իսկ ՔՊ-ականները՝Արևմուտքի և թուրքական շահերը սպասարկող խմբակ։
Հայոց պետականությունը վտանգված է և հայ ժողովուրդը պետք է համախմբվի Հայ Առաքելական եկեղեցու և ազգային ուժերի շուրջ։