Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 10-ին, Երևանում մոպեդի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մոպեդը:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Mazda»-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Mazda»-ի վարորդն ինքն է ահազանգել շտապօգնություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոպեդավարի ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է մոպեդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mazda»-ին ու կողաշրջվել:

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհամատեղելի է. Լավրով

Փաշինյանը ծաղրում է, բայց նաև վախեցած է՝ գիտի վաղ թե ուշ պատասխան է տալու

Որդուս ու 5000 տղերքի արյան պատասխանը չեն տալիս, խուլիգանը դեռ ե՞ս եմ. թեժ իրավիճակ Գալեյանի նիստին