Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը, հայտնել են բարձր ներկայացուցչի մամուլի գրասենյակից։ Փաշինյանը Հայաստանը շարունակելու է կտրել ՌԴ-ից՝շրջելով դեպի Արևմուտք։ Հայ-ռուսական կապերը սկսած 2018թ․-ից ՔՊ-ականների ու նրանց հովանու ներքո գործող բազմաթիվ ՀԿ-ների, իբր անկախ քաղաքագետների ու փորձագետների կողմից կազմաքանդվում են։ Տարիներ շարունակ հազարավոր ֆեյքերով ու իշխանական ԶԼՄ-ներով գործող իշխանությունները ցեխ են շպրտել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա՝բարձրացնելով հակառուսական տրամադրություններ հայ ազգի շրջանում։ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հեքիաթներ է պատմում ԵՄ-ին անդամակցության մասին, որն երբեք չի լինելու՝շեղելով նրանց ուշադրությունը սոցիալ-տնտեսական աղետալի վիճակից, որին մի քանի ամսից կարող է գումարվել ադրբեջանական զորքերի նոր հարձակումը ՀՀ-ի դեմ՝Սյունիքի օկուպացիայով։ ՔՊ-ականները դոլարային միլիոնատերեր են՝նրանց վաղուց չի հուզում ՀՀ հասարակ քաղաքացիների ամեն օր վատթարացող կյանքը։ Արևմուտքը հենվելով ՔՊ-ականների վրա ամրապնդում է իր դիրքերը ՀՀ-ում՝հակառուսական գեոպոլիտիկ ծրագրի շրջանակներում։ Կազմաքանդելով հայ-ռուսական կապերը ՔՊ-ականներն ոչինչ չեն ստանում Արևմուտքից՝միայն խոստումներ։ Հայաստանը պետք է ինտենսիվ կերպով պատրաստվի նոր պատերազմի՝Արևմուտքը ՀՀ-ին չի օգնելու, քանի որ ունի սերտ նավթագազային, տնտեսական կապեր Ադրբեջանի հետ։ ՀՀ-ին ապագա պատերազմում կարող են աջակցել միայն ՌԴ-ն ու Իրանը։ Սյունիքն այսօր հայկական է Մոսկվայի ու Թեհրանի հստակ՝հայամետ դիրքորոշման շնորհիվ։ Հայ ազգը պետք է ոտքի կանգնի՝արտագաղթն ելք չէ, իսկ ներքաղաքական հակասությունները քաղաքական դերակատարները պետք է մի կողմ թողնեն հանուն հայրենիքի փրկության։