«Պաշտոնական մակարդակում հայ-ռուսական հարաբերություններն այսօր բարդ են», — պնդում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը կարմիր քարտ ցույց տվեց Փաշինյանին և ՔՊ-ականներին։ Մոսկվան դիվանագիտական լեզվով բացատրում է, որ հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանն ու ՔՊ-ն տանում են փակուղի՝ՀՀ-ն փորձում են դուրս հանել ռուսական ազդեցության գոտուց և տեղափոխել արևմտյան, նատօական ազդեցության գոտի, ինչն իհարկե Մոսկվան թույլ չի տալու։
ՌԴ-ն տարանջատում է ՀՀ-ն ու հայ ժողովրդին՝փաշինյանական կլանից։ Հայ և ռուս ժողովուրդները՝եղբայրական ժողովուրդներ են, իսկ ՀՀ-ն Մոսկվայի համար՝ռազմավարական դաշնակից է։
Սակայն այսօր թրքամետ ՔՊ-ական խմբակը կյանքի է կոչում Արևմուտքի հակառուսական օրակարգը՝հայոց պետականությունը տանելով դեպի վերջնական կազմաքանդում։
Արցախ հանձնած և Ալիևի բոլոր հակահայ պահանջներն իրականացնող թիմն այսօր վտանգում է Սյունիքը։ Հակադրվելով Հարավային Կովկասում ՌԴ-ին և Իրանին՝վերածվելով ամերիկյան պլացդարմի ՀՀ-ն միայնակ է մնալու թուրք-ադրբեջանական նոր հարձակման պայմաններում։
Ամերիկյան կամ ֆրանսիական նավերը չեն բարձրանալու հայկական լեռները, իսկ ամերիկյան օդուժը չի հրթիռակոծելու Բաքուն։
ՀՀ-ի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն ու Իրանն են, ինչպես նաև հայոց բանակը, որն այսօր ցավոք գտնվում է ՔՊ-ականների ձեռքում և կրճատվում ու թուլացվում է։
Ադրբեջանը սպասում է հայ-ռուսական կապերի վերջնական խզման, որպեսզի լայնածավալ հարձակում իրականացնի Նախիջևանից՝դեպի Սյունիք և անհոգ Երևան։
Կասկադում սուրճ խմող ՀՀ հպարտ քաղաքացիները կարող են կրկնել Ստեփանակերտի բնակիչների ճակատագիրը։
ՀՀ քաղաքացիները, եթե ցանկանում են ունենալ հայրենիք և պետականություն, պետք է արդեն այսօր դուրս գան փողոցային, ազգային պայքարի՝Փաշինյանին հեռացնելու համար՝վաղն արդեն ուշ է լինելու։
Սեդա Գևորգյան