ՔՊ-ի հակառուսականությունը ՀՀ-ն տանելու է նոր աղետալի պատերազմի Ադրբեջանի հետ

Երևանի և Վաշինգտոնի գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

ՔՊ-ի հակառուսականությունը ՀՀ-ն տանելու է նոր աղետալի պատերազմի Ադրբեջանի հետ։ Երբ ադրբեջանական զորքերը նոր հարձակում սկսեն Սյունիքում՝միջանցք բացելու, Գեղարքունիքում՝Սևանա լճի ափ դուրս գալու, ինչպես նաև Տավուշում՝հայ-վրացական ճանապարհը կտրելու համար, ՔՊ-ականները հայտարարելու են, որ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին։

Փաշինյանի ու թիմի հակառուսականությունը, ՀԱՊԿ-ի հետ կապերի սառեցումն ու դեպի ՆԱՏՕ ՀՀ-ն թեքելու քայլերը հանգեցնելու են հայոց պետականության համար աղետալի հետևանքների։

ՀԱՊԿ-ն զգուշացնում է Փաշինյանին՝չվերածել ՀՀ-ն երկրորդ Ուկրանայի և հակառուսական նոր ճակատի՝դա ունենալու է աղետալի հետևանքներ։ Սակայն ՔՊ-ականները կատարում են Արևմուտքի բոլոր հրահանգները՝իշխանության մնալու համար։

Փաշինյանն ու թիմը հասկանում են, որ ՀՀ քաղաքացիներն ատում են նրանց և նրանք շանս չունեն ընտրություններով վերարտադրվելու և փորձում են գնել իրենց համար 2026թ․-ին վերարտադրվելու տոմս Արևմուտքում՝գինը ՀՀ-ն հակառուսական պլացդարմի վերածելն է։

ՀՀ քաղաքացիները պետք է օր առաջ ոտքի կանգնեն՝դուրս գան փողոցային պայքարի և թույլ չտան հայ-ռուսական կապերի խզում։
Ուկրաինան նույնպես ձգտում էր ՆԱՏՕ՝այսօր Ուկրաինան վերածվել է փլատակների՝կորցնելով իր տարածքների կեսը։

Ապագայում Արևմուտքն ու ՌԴ-ն նորից կիսելու են աշխարհը, սակայն Ադրբեջանն այդքան երկար չի սպասելու՝նրանք հարձակվելու են ՀՀ-ի վրա՝օգտագործելով հայ-ռուսական կապերում առկա մեծ խնդիրները։

Երբ ՀՀ-ն ու հայ ժողովուրդը միայնակ է մնացել տարածաշրջանում՝առանց ՌԴ-ի պաշտպանության, ենթարկվել է ցեղասպանության և տարածքներ է կորցրել։

Եկել է սթափվելու ժամանակը՝կամ Փաշինյանը հեռացվում է իշխանությունից կամ Հայաստանը կորցնում է այս անգամ Սյունիքը։

Դպրոցը գերեզմանից 50 մետր ա հեռու «Հաղթանակում», մենք ադրբեջանցի չենք, հայ ենք, «դավադիտ» ենք եղել

Էս իշխանության համար հոգի տվեցինք, դրեցինք աթոռներին, իսկ այսօր նրանց ձեռքը տառապում ենք

Սրանք սաղ չա*լախ են․ չենք վիրավորում իգական սեռ կա․ քաղաքացին ու ոստիկանը վիճեցին