ԱԺ հանձնաժողովը հավանությունը տվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրին

Հայաստանի ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Գևորգյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա հունիսի 11-ին Հայաստանի կառավարությունը և ԱՄՆ-ն կնքեցին համապատասխան պայմանագիր, որով մաքսային մարմինները տեղեկատվության փոխանակման որոշակի ռեժիմ կունենան:

«Սա կարևոր ձեռքբերում է թափանցիկության խթանման և տեղեկատվության փոխանակման ոլորտում: Սրանով չի սահմանափակվում ՀՀ-ի մաքսային ծառայության և ԱՄՆ-ի մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների համագործակցությունը: Տվյալների փոխանակումից բացի ԱՄՆ կառավարության հետ նաև մեծ վերազինման նախագծեր ունենք: Այդ բոլոր գործընթացները պատշաճ կերպով առաջ են գնում»,-ասաց Գևորգյանը:

Նա հույս հայտնեց, որ այս տարի որոշակի սահմանային անցման կետերում էական բարելավումներ կլինեն՝ նաև օգտագործելով ԱՄՆ կառավարության տրամադրած աջակցությունը:

Սրանք սաղ չա*լախ են․ չենք վիրավորում իգական սեռ կա․ քաղաքացին ու ոստիկանը վիճեցին

Եկեք գնանք մեր շտաբում վարչապետի, քաղաքապետի թեկնածու ունենք. 4-րդ գյուղի բնակիչներ

Չէ բերման չենք ենթարկում, արի. ոստիկանը՝ բնակչին