ԱՄՆ-ն և Հայաստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերներ են. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։ Այս մասին նա գրառում է արել X-ի իր էջում:

«ԱՄՆ-ը և Հայաստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերներ են: Այս պատմական համաձայնագիրը արտացոլում է Հայաստանի արձանագրած առաջընթացը վերջին մի քանի տարիների ընթացքում և ամրապնդում է մեր տնտեսական, անվտանգության և ժողովրդավարական կապերը։ Հպարտ եմ, որ զբաղվել  եմ այս հարցի առաջխաղացմամբ՝ որպես Հայկական հանձնախմբի համանախագահ»,- գրել  է նա:

Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրում:

Էս իշխանության համար հոգի տվեցինք, դրեցինք աթոռներին, իսկ այսօր նրանց ձեռքը տառապում ենք

Սրանք սաղ չա*լախ են․ չենք վիրավորում իգական սեռ կա․ քաղաքացին ու ոստիկանը վիճեցին

Եկեք գնանք մեր շտաբում վարչապետի, քաղաքապետի թեկնածու ունենք. 4-րդ գյուղի բնակիչներ