Հայոց ցեղասպանության ճանաչումը՝Թուրքիային զսպող գործոն է

 

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիրն է։ Դա միակ երաշխիքն է, որ Թուրքիան ապագայում դա չի կրկնելու և ՀՀ-ի դեմ նոր կոնֆլիկտներին չի մասնակցի։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչումը՝Թուրքիային զսպող գործոն է։ Տասնամյակներ շարունակ Սփյուռքի և ՀՀ-ի ջանքերի շնորհիվ բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Դա զսպող դեր էր խաղում Թուրքիայի համար, որը սարսափում էր Հայոց ցեղասպանության թեմայից և հնարավոր իրավական պատասխանատվությունից։

Փաշինյանն ու թիմն այսօր հանուն հայ-թուրքական սահմանի բացման և Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր հակահայ օրակարգերի կյանքի կոչման պատրաստ են մոռանալ Հայոց ցեղասպանությունն ու ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը դադարեցնել ու դուրս թողնել ՀՀ արտաքին քաղաքականությունից։

Ապագայում եթե որևէ երկիր ցանկանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրքիան հայտարարելու է, որ այդ երկիրը խոչընդոտում է հայ-թուրքական հաշտեցմանը, իսկ Փաշինյանն Երևանից կկրկնի թուրքական թեզերը։

Երևանում իշխանության են բերվել թուրք-ադրբեջանական լոբբիստները, ովքեր Արցախը հանձնելով Ադրբեջանին այսօր կազմաքանդում են հայ-ռուսական ռազմական դաշինքի։

Հրահանգներ ստանալով Արևմուտքից ՔՊ-ականները ոչնչացնում են հայ-ռուսական կապերն ու ցանկանում են ՀՀ-ն դուրս հանել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից ու տանել դեպի ԵՄ ու ՆԱՏՕ՝չնայած այնտեղից բազմաթիվ անգամ հայտարարել են, որ ՀՀ-ին չեն սպասում։

Հայոց պետականությունը մեծ տեմպերով գնում է դեպի ոչնչացում և թրքացում՝փաշինյանական կլանի քայլերի արդյունքում։ Միակ փրկությունն՝օր առաջ իշխանափոխության մեջ է՝համազգային պայքարով։

Սեդա Գևորգյան

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի