ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում՝ ոչինչ չխոստանալով.Գալուզին

«Հայաստանում Արևմուտքը ԵՄ դիտորդական, իսկ իրականում հետախուզական առաքելությամբ փորձում է «ամրապնդվել տեղում», երազում է փոխարինել Ռուսաստանին»,- Ria Novosti-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Արևմուտքը Երևանին դրդում է խզել հարաբերությունները ասոցիացիաների հետ, որոնց մասնակցում է Ռուսաստանը: Բայց ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության երաշխիքը», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

ԵՄ-ն ՀՀ-ից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին միանալ՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր նախագծերի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ հօգուտ մերձեցման և, մասնավորապես, առանց վիզայի ռեժիմի, ապա, այո, նման բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ էլ հավատարիմ է իրեն, առանձնապես ինչ-որ խոստումներ չտալով, արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին», – նշել է նա։

Ըստ Գալուզինի՝ Մոսկվան հստակ նշել է Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը: «Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը երկրին բերում է «շոշափելի և նշանակալի երկարաժամկետ օգուտներ՝ առևտրի և ներդրումների ավելացման տեսքով»։

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի