«Կողմ ենք, որ մշակվի պայմանագիր, որն «ական» չի դառնա ապագա սերունդների համար». Մոսկվան դեմ է, որ հապճեպ փաստաթղթեր կնքվեն

Մոսկվան դեմ է, որ ինչ-որ հապճեպ փաստաթղթեր կնքվեն. «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Մենք կողմ ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հետ մենք դաշնակցային հարաբերություններով ենք կապված, մշակեն խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դառնա ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչը պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքելուն արևմտյան ինչ-որ հարթակում։

Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները չեն կարող հանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայում ցանել առճակատման որոշակի սերմեր, ինչը, իհարկե, մենք ծայրահեղ անցանկալի ենք համարում թե՛ Հայաստանի և Ադրբեջանի, թե՛ Հարավային Կովկասի, և թե՛ Ռուսաստանի համար։

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի