Մոսկվան վերջին անգամ Փաշինյանին սթափության կոչ է անում

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի կոնկրետ մերձեցմանը, մենք և՛ հրապարակայնորեն, և՛ մեր հայ ընկերների հետ երկխոսության ընթացքում հստակ հայտարարել ենք, որ միաժամանակ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանն անհնար է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Մոսկվան վերջին անգամ Փաշինյանին սթափության կոչ է անում։ ՌԴ-ից բազմաթիվ անգամ՝տարբեր մակարդակներով մեսիջներ են հղվել ՔՊ-ականներին, որ ԵՄ-ին անդամակցությունն անհնար է և ՀՀ-ն գնում է Տիտանիկի տոմս, այսինքն կտրվելով ԵԱՏՄ-ից, ռուսական շուկայից և էժան գազից հայկական տնտեսությունը փլուզվելու է և ԵՄ-ն չի պատրաստվում ոչ ռազմական, ոչ տնտեսական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին։

Փաշինյանն ու թիմը հանուն աթոռների պահպանման՝Արևմուտքից հրահանգավորում ստանալով զրոյացնում են հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը, կազմաքանդում են ՀՀ-ԵԱՏՄ տնտեսական կապերն ու ՀՀ-ից կերտում են հակառուսական պլացդարմ կամ նոր Ուկրաինա։

Փաշինյանական դիլետանտ քայլերից օգտվում է Ադրբեջանը, որը խորացնում է կապերը ՌԴ-ի և Իրանի հետ։ Երեք երկրները կառուցելու են երկաթգիծ և գազատար, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։

Բաքուն նպատակ ունի հասնել հայ-ռուսական և հայ-իրանական կապերի խզմանը, որպեսզի Հարավային Կովկասում մեկուսացնի ՀՀ-ին և ավելի դյուրին կերպով՝Երևանում հենվելով ՔՊ-ականների վրա՝օկուպացնի Սյունիքն ու բացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։

ՀՀ-ն երբեք չի անդամակցելու ԵՄ-ին, սակայն ՔՊ-ի օրոք հայ-ռուսական կապերը մեծ հարվածներ են կրում։

ՔՊ-ականները հակառուսական տրամադրություններ են գեներացնում հայ հասարակության շրջանում, ինչը շատ վտանգավոր տենդենց է։

ՀՀ քաղաքացիները պետք է օր առաջ դուրս գան փողոցային պայքարի՝թրքամետ ՔՊ-ական կլանին հեռացնելու պահանջով։

Սեփական կամքով ամեն օր հարստացող դիլետանտները չեն հեռանալու։

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի