Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով․ ԶՊՄԿ

ԶՊՄԿ-ն պաշտոնական հայտարարություն  է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով:

«Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  հունվարի 31-ից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլ է, աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն