ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին։
«Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով ու ինչքան այս իշխանություններն ասում են՝ «կզիջենք, մենակ մի խփեք», այդքան Ադրբեջանն ավելի լկտի ու ագրեսիվ է դառնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ հակազդել Ադրբեջանի առավելապաշտական ու հայակործան նկրտումներին։
«Մենք ունենք Ադրբեջանի կողմից հրահանգներ ու այս իշխանության կողմից միակողմանի զիջումներ»,- ընդգծեց պատգամավորը։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ասում է՝ «ինչ ուզում ես՝ կտամ, գնանք թուղթը ստորագրենք»։