Փեզեշքիանը հայտարարել է՝ ԱՄՆ դավեր է նյութում Իրանի դեմ, սակայն տապալվելու է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի կողմից ասում է, որ ցանկանում է  Իրանի հետ բանակցություններ վարել, մյուս  կողմից դավեր է նյութում մեր երկրի դեմ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Թրամփն անընդհատ  ասում է, թե  պատրաստ է բանակցել Իրանի հետ, մինույն ժամանակ հակաիրանական   հրամանագրեր է ստորագրում։ ԱՄՆ  կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշքիանը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-ամյակին  նվիրված տոնական արարողության ժամանակ։ Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է IRIB հեռուտաալիքը։

Իրանի նախագահի խոսքով՝ իրանցիները միակամ են՝ դիմակայելու ոչ բարեկամ երկրների կողմից երկրի դեմ հյուսվող դավերին։

«Թշնամին փորձում է պառակտում մտցնել իրանական հասարակության մեջ՝ մտայնություն ունենալով, թե  դա իրեն կօգնի իրագործել իր հակաիրանական ծրագրերը։ Աստծո հանդեպ հավատով և միասնությամբ մենք դուրս կգանք այս ճգնաժամից»,- ասել է Փեզեշքիանը։

Նշենք, որ փետրվարի 4-ին Թրամփը  հրաման է ստորագրել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից առավելագույն ճնշում բանեցնելու մասին, ինչը ենթադրում է Վաշինգտոնի կողմից կոնկրետ քայլեր՝ իրանական նավթի արտահանումը կրճատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հնաարավոր է համարում Իրանի հետ «գործարքի» կնքումը և այդ նպատակով Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ հանդիպումը։ Իրանական կողմը սա անիրագործելի է համարում՝ նշելով, որ ճնշումների ու սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ բանակցելը կնշանակի Իրանի կողմից դիրքերի զիջում, նույնիսկ «կապիտուլյացիա»։

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար  Աբբաս Արաղչին պաշտոնապես հայտարարել էր, որ Թեհրանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու ԱՄՆ-ի այս նոր փորձը անխուսափելիորեն տապալվելու է։ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն իր հերթին հայտարարել էր, որ ամերիկյան կողմից պատժամիջոցների ու սպառնալիքների առկայության դեպքում ինքն անհնար է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը։

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի