31-ամյա տղամարդը դանակով վնասել է Շիրակի բնակչի «ԶԻԼ» բեռնատարի անվադողերը, դիտմամբ այրել 150 խոտի հակ՝ պատճառելով 800 հազար դրամի վնաս

ՆԳՆ-ից հայտնում են․

«Փետրվարի 7-ին, ժամը 23։15-ի սահմաներում, Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Քեթի բնակավայրում անասնակեր և ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարար ջոկատից մարտական հաշվարկ է մեկնել:

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին հրավիրված 32-ամյա տուժողը հայտնել է, որ ժամը 22:40-ի սահմաններում անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով վնասել է իր «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, հրկիզել բենզատարը և մոտ 150 խոտի հակ՝ պատճառելով շուրջ 800 հազար դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը։ Երիտասարդը ձերբակալվել է։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը և կրակայրիչը:

31-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական բաժին»:

Չոքածին մինչև վերջ չոքացնելու են. Փաշինյանը տանում է թրքացման. Ստեփանյան

«Բուլվառ չի’, նստե’ք», «Նվարդիկ չի, Զարուհիկ». բախում ավագանու նիստին

Գալու է օրը` Փաշինյանին ընտանիքով կթռցնեն, խաղաղության պայմանագիր գոյություն չունի