Փաշինյանական թիմն Արցախը հանձնելու և հայաթափման խորհրդանիշն է

Այսօր ՀՀ-ում իշխանության են դիլետանտները, վախկոտներն ու շատ անգրագետ մարդիկ։ Այդ մասին հայտարարել է «Համահայկական ճակատ»շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանական թիմն Արցախը հանձնելու և հայաթափման խորհրդանիշն է։ ՔՊ-ի քայլերի արդյունքում Արցախն օկուպացվեց ադրբեջանական զորքերի կողմից, Արցախը հայաթափվեց, իսկ Սյունիքի հանդեպ սպառնալիքները միայն աճում են։ Փաշինյանի դիլետանտ, անգրագետ սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում արտաքին պարտքը հասել է 13 միլիարդ դոլարի, ոչ մի նոր աշխատատեղ չի բացվել, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթում են։

ՔՊ-ականները հայաթափման և թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկման խորհրդանիշն են։

2018թ․-ին ՀՀ-ում գունավոր հեղաշրջմամբ իշխանության բերվեցին դիլետանտներ, ովքեր պետք է Արցախը հանձնեին Ադրբեջանին, թուլացնեին հայոց բանակը, ոչնչացնեին տնտեսությունն ու կազմաքանդեին հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը։

Ադրբեջանն ամեն օր նոր պահանջներ է առաջ քաշում ՀՀ-ից, իսկ ՔՊ-ականները պատրաստ են դրանք կատարել՝միայն թե մնան իշխանության և շարունակեն հարստանալ։

Ալիևի հակահայ պահանջները բավարարելուց հետո ՔՊ-ականները սկսելու են բավարարել նաև Էրդողանի պահանջները՝կհրաժարվեն հայոց պահանջատիրությունից Արևմտյան Հայաստանի մասով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով։

ՔՊ-ականները պետք է հեռացվեն՝դա է հայոց պետականության փրկության միակ կարճ ճանապարհը։ 2026թ․-ին ՔՊ-ական կլանի վերարտադրությունը հանգեցնելու է հայոց պետականության կազմաքանդման և Մեծ Թուրանի ծրագրի իրականացման։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն