«Ոչ մի գաղտնիք չունենք»․ Փաշինյանը վստահեցնում է՝ հանրությունը «Խաղաղության պայմանագրի» բովանդակությանը ծանոթ է

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»  համաձայնագրի նախագծի տեքստը համաձայնեցված է, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ տեքստը հրապարակվելու է, թե ոչ, Փաշինյանը պատասխանեց, թե  պետք է ծանոթանալ «պրակտիկաներին»։

«Պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին են»,- ասաց նա ու վստահեցրեց, թե իրենք հանրությունից «ոչ մի գաղտնիք չունեն»։

«Ըստ էության՝ հոդված-հոդված առանձին, այսպես, թե այնպես,  հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ։ Այո, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չեմ կարող ասել, թե բովանդակությանը ծանոթ չէ։ 4 տարի է, ինչ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության՝ հայտնի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ հայտարարություն էր տարածել, որում նշել էր․ «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն