Արևմուտքին ձեռնտու է ՀՀ-Ադրբեջան կարգավորումը՝ ՌԴ-ի դեմ պայքարի շրջանակներում

Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը:

Դրա մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության մեջ։

Արևմուտքին ձեռնտու է ՀՀ-Ադրբեջան կարգավորումը՝ՌԴ-ի դեմ պայքարի շրջանակներում։ Ֆրանսիան ցանկանում է հասնել հայ-ադրբեջանական կարգավորմանը, քանի որ այդ պարագայում ՀՀ-ում նվազելու է ռուսական ազդեցությունը, այդ թվում ռազմական ներկայության կարիքը։ Հենվելով Փաշինյանի հակառուսական դիրքորոշումների վրա Արևմուտքը դուրս մղեց ռուս խաղաղապահներին Արցախից՝Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ հիմա ՔՊ-ն ցանկանում է ռուսական ռազմական ներկայությունը զրոյացնել նաև ՀՀ-ում։

Այդ գործընթացը սկսվել է՝ռուս սահմանապահները դուրս բերվեցին Զվարթնոցից և հայ-իրանական սահմանից։

Արևմուտքը ցանկանում է հասնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացմանը, որպեսզի հայկական տնտեսությունը զրոյացնի իր կախվածությունը ՌԴ-ից և ընկնի կախվածության մեջ թուրքական տնտեսությունից, ներդրումներից, իսկ էներգետիկ առումով ռուսական գազն ու նավթը ՀՀ-ի համար փոխարինվեն ադրբեջանական էներգակիրներով։

ՔՊ-ն պատրաստ է բենզին գնել SOCAR-ից՝բենզինի, գազի ներկրումով զբաղվելու են Փաշինյանի սրտի օլիգարխները։

Արևմուտքը ՀՀ-ին դրդում է դեպի թրքացում՝իր հակառուսական երկարաժամկետ գեոպոլիտիկ ծրագրերի շրջանակներում։

ՔՊ-ն պատրաստ է սպասարկել թուրքական, արևմտյան, հակառուսական ծրագրեր՝միայն թե մնա իշխանության և շարունակի հարստանալ։

ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝հակառակ պարագայում ՀՀ-ն վերածվելու է թուրքական վիլայեթի կամ Ադրբեջանի տնտեսական կցորդի։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն