Հայկական տնտեսությունը մահանում է, իսկ արտագաղթը վերածվել է էվակուացիայի

ՀՀ տնտեսական աճի տեմպը դանդաղում է, արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է մի քանի տասնյակ տոկոսով, բացակայում են մեծածավալ ներդրումները , տնտեսության իրական հատվածի, այսինքն արդյունաբերության , գյուղատնտեսության և շինարարության տեսակարար կշիռը։

Փաշինյանի օրոք հայկական տնտեսությունը մահանում է, իսկ արտագաղթը վերածվել է էվակուացիայի։ ՔՊ-ականները Արցախի ու արդեն նաև Հայաստանի հայաթափման խորհրդանիշն են։ Փաշինյանական կլանն ամեն գնով լցնում է բյուջեն՝ՀՀ քաղաքացիների համար նոր հարկեր ու տուրքեր սահմանալով, քանի որ Հայաստանն ունի 13 միլիարդ արտաքին պարտք, որը վերջերս ավելացավ ևս 750 միլիոն դոլարով։

Հայաստանը մեծ տեմպերով գնում է դեպի սնանկություն, սակայն դա ՔՊ-ականներին չի հետաքրքրում։ Նրանք զբաղված են հարստանալով ու հայկական պետական շահերը Թուրքիային և Ադրբեջանին զիջելով։

ՀՀ քաղաքացիներն ոտքի կանգնելու փոխարեն խորը հիասթափության և քաղաքական պասիվության մեջ են, ինչից էլ օգտվում են ՔՊ-ական դիլետանտները՝2026թ․-ին վերարտադրվելու համար։

Փաշինյանը կազմաքանդել է հայ-ռուսական կապերը՝Ադրբեջանի ապագա հարձակման ժամանակ ՀՀ-ն միայնակ է մնալու և դա անհրաժեշտ է Փաշինյանին, որպեսզի որևէ ձևով լեգիտիմացնի նորանոր զիջումները Բաքվին։ Նա լայվ է մտնելու և հայտարարի, որ ՀՀ-ն միայնակ է մնացել Հարավային Կովկասում և եթե նա Ալիևին չտրամադրի Զանգեզուրի միջանցքը՝թուրքական զորքերը մի քանի ժամից Կասկադում են լինելու։

ՀՀ քաղաքական ուժերը պետք է ձևավորեն միասնական հակափաշինյանական ճակատ՝հայրենիքի փրկությունը վեր դասելով ներքաղաքական տարաձայնություններից ու քաղաքական մանր շահերից։

ՀՀ քաղաքացիների մեջ պետք է հույս արթնացնել, որ ՔՊ-ի հեռացումը և հայրենիքի փրկությունը հնարավոր են։

Սեդա Գևորգյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում