Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելnւց հետո ավագանու քվեարկությամբ մանդատից զրկել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները. հայտարարություն

Ալավերդու ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը բռնազավթելուց հետո, քպ-ական իշխանությունը այսօր իրականացրեց հերթական ապօրինի և հակաժողովրդական քայլը։

Ավագանու քվեարկությամբ մանդատից զրկվել են «Ապրելու երկիր» խմբակցության անդամները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Իշխանության զավթման գործընթացը վիճարկել ենք դատական ատյաններում, առաջիկայում հայց է ներկայացվելու Սահմանադրական դատարան՝ հետևաբար նիստերին չմասնակցելը քաղաքական բոյկոտ է, որը չի կարող լինել մանդատներից զրկելու պատճառ։

Նման գործելաոճի և իշխանության տեղական խամաճիկների և ճամբարափոխների պատասխանը լինելու է շատ խիստ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ