Սյունիքում ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Երևանի և Մոսկվայի երկարաժամկետ շահերին. Զախարովա

Համոզված ենք, որ  ռազմավարական կարևոր տարածաշրջանում՝  Հայաստանի հարավում, ՌԴ-ի ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է Հայաստանի, ՌԴ-ի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հաշվի առնելով այն ավանդական խնդիրները, որոնք լուծում են Ռուսաստանի Դաշնության հյուպատոսական հաստատություններն արտերկրում, այս քայլը, կարծում ենք, կարող է զգալի խթան հանդիսանալ այս տարածքի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև առևտրի և ներդրումների, գիտակրթական, մշակութային և հումանիտար համագործակցության խորացմանը, կապերի հաստատմանը… Ակնկալում ենք՝ մինչև մայիս կկարողանանք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել Սյունիքում մեր հյուպատոսարանի բացման ժամկետների վերաբերյալ»,- նշել է նա:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն