Կեղծիք Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ. բլոգերը թիրախավորում է արցախցիներին

Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում (ունի 20 հազարից ավելի հետևորդ) արցախցիներին թիրախավորող գրառում է արել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից օգտվել են «1000 ղարաբաղցի սպա, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին եկել և սպանել են խաղաղ երևանցիների»։

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին Ազատության հրապարակում ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիաները․ մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, ցրեց Ազատության հրապարակում տեղակայված բողոքի ցույցի մասնակիցներին, ինչին հաջորդեցին բախումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Մյասնիկյանի արձանի շրջակայքում։

Օրվա ընթացքում իրավիճակը սրվեց․ բախումների հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, շատերը՝ ձերբակալվեցին։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ։ Մեղադրանք առաջադրվեց այդ ժամանակվա բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ներառյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Մարտի 1-ի գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն ու բաց աղբյուրները՝ պարզելու բլոգերի պնդումների իսկությունը։

Հանրության շրջանում չի թուլանում լարվածությունը․ Արշակ Կարապետյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ