Իրանական կողմի հետ մեր քննարկած նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Իրանի տարածքով կմիացնի Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին: Շրջանցիկ ճանապարհահատվածն արդեն կառուցվում է։ Իսկ շրջանցիկ երկաթուղային ճանապարհի կառուցման հարցի շուրջ անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Չստանալով Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանը փակ է պահելու հայ-ադրբեջանական սահմանը։ Բաքվին անհրաժեշտ է Սյունիքով անցնող Զանգեզուրի միջանցքը, որպեսզի Սյունիքը կտրի Իրանից և Սյունիքում ուժեղացնի թուրք-ադրբեջանական ազդեցությունը։ Ապագայում Սյունիքն օկուպացնելու և այն արդեն Իրանական Ադրբեջանի դեմ, որպես պանթուրքական պլացդարմ օգտագործելու համար։
Քանի որ այս պահին Իրանի և ՌԴ-ի կոշտ դիրքորոշումների արդյունքում Զանգեզուրի միջանցքը չի բացվել՝Սյունիքը շարունակում է մնալ հայկական, ապա Բաքուն որոշել է շանտաժի ենթարկել Երևանին։ Եթե ՀՀ-ն չտրամադրի միջանցք Ադրբեջանին, ապա Բաքուն Նախիջևանի հետ կապ է հաստատելու արդեն Իրանի տարածքով՝փակ պահելով հայ-ադրբեջանական սահմանը։
Այսինքն, Ադրբեջանը հենվելով ՔՊ-ական կապիտուլյանտների վրա ստացավ Արցախը՝հայաթափեց այն, ոչնչացրեց Արցախի ՊԲ, ՀՀ-ում ռազմավարական դիրքեր օկուպացրեց և ի վերջո չի կնքելու խաղաղություն և փակ է պահելու հայ-ադրբեջանական սահմանը։
ՔՊ-ականների խաղաղության օրակարգը մնալու է օդում կախված՝գործող իշխանությունները ՀՀ քաղաքացիներին բաց սահմաններ են խոստացել, սակայն անգամ դա տեղի չի ունենալու։
ՀՀ-ում պետք է իշխանության գան հայկական ազգային ու պետական շահերով շարժվող ուժեղ, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստներ։
Սեդա Գևորգյան