Բաքուն ցանկանում է ՀՀ-ն վերածել «Արևմտյան Ադրբեջանի»

Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:

Բաքուն ցանկանում է ՀՀ-ն վերածել «Արևմտյան Ադրբեջանի», իսկ ՀՀ գործող իշխանությունները չեն պատրաստվում հակազդել այդ հայակործան ծրագրին։ ՔՊ-ն հանձնել է Արցախը, այսօր ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները հեռանան ՀՀ-ից, իսկ արցախյան հարցը փակվի միջազգային դաշտում։

Ի տարբերություն թրքասեր ՔՊ-ական կապիտուլյանտների, Ալիևն ունի երկարաժամկետ ծրագրեր կապված ՀՀ-ի ու հայոց պետականության վերացման հետ։ Բաքուն ցանկանում է առանց մեկ կրակոց ստանալ անկլավները, որպեսզի ՀՀ-ն վերածվի բոլոր կողմերից շրջապատված, պաշարված ամրոցի, ինչից հետո այդ անկլավներում, ինչպես նաև ՀՀ-ում փորձելու է բնակեցնել ադրբեջանցիներին՝ՀՀ-ի էթնիկ-կրոնական դեմքը փոխելու համար։

Ադրբեջանում մինչև էթնիկ զտումները բնակվում էր կես միլիոն հայ՝Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և այլ քաղաքներում, սակայն այսօր Ադրբեջանում հայեր չկան։

Հայկական իշխանությունները պատասխան պահանջ չեն ներկայացնում Բաքվին, որ հայերն էլ պետք է վերադառնան Ադրբեջանի տարբեր քաղաքներ, ինչպես նաև հայկական Արցախ։ ՔՊ-ականները դիլետանտ են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։

Նրանց համար այսօր միակ գերնպատակը՝իշխանության պահպանումն է և ամեն գնով 2026թ․-ին վերարտադրվելը։

Եթե ՔՊ-ն 2026թ․-ին մնաց իշխանության, ապա Զանգեզուրի միջանցքի, անկլավների տրամադրման, ադրբեջանցիների բնակեցման հայակործան ծրագրերը հերթով կյանքի են կոչվելու։

ՀՀ քաղաքացիների ձեռքում է հայոց պետականության ապագան՝ունենալ սուվերեն Հայաստան, թե վերածվել թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդի։

Սեդա Գևորգյան

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում