Կառավարությունը հիմնավորում չունի, հակառակը կլինի՝ օրինական դաշտում աշխատողները ստվերի դաշտ կանցնեն. բողոքի ակցիայի մասնակից

Օրենք ընդունվեց, որ 2025 թվականի հուլիսի մեկից հաշվապական իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները պետք է պարտադիր աշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում: Այդ քննարկումները, որ կատարվել են, քննարկման  ժամանակ մեր ձայնը լսելի չի եղել, մեր օբյեկտիվ դիտարկումները հաշվի չի առնվել, և մենք ակնկալում էինք, որ պետք է քննարկումներ կատարվեին, մեր դիտարկումները լսելի լիներ, որից հետո նոր օրենքը ընդունեին և ընդունելուց հետո էլ օրենքը պետք է ուժի մեջ մտներ 2026 թվականի հունվարի մեկից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներից մեկը:

«Մենք ունենք երկու հստակ պահանջ, առաջինը, որ գան աշխատանքային խումբ ձևավորեն, լսեն մեր մասնագիտական դիտարկումները, քանի որ օրենքն ընդունելուց առաջ նախագծի ներկայացման փուլում մեզ հստակ չեն ներկայացրել, թե ինչ հիմնավորումների վրա են օրենքը ընդունել։ Եվ երկրորդը՝ այն ուժի մեջ մտներ գոնե 2026 թվականի հունվարի մեկից: Իմ  խորը մասնագիտական դիտարկումներով, եթե  2026 թվականի  հունվարի մեկից օրենքն ուժի մեջ չմտնի,  այլ ուժի մեջ մտնի հուլիսի մեկից, մեծ բարդություններ են առաջացնելու, որովհետև տարվա կեսից հարկման դաշտի փոփոխությունները մեծ դժվարություններ են առաջացնելու։ Օրինակ, շրջանառության հարկման դաշտում դրամարկղային գրքի վարում չի իրականացվում, շրջանառության հարկի դաշտում փաստաթղթի  շրջանառությունն այլ է, քան ընդհանուր հարկման դաշտում: Գործընկերներին պետք է առաջարկվի բարձր արժեքներ, տարվա կեսից երկու-երեք ամսվա ընթացքում առաջարկել բարձր արժեքներ, որը  գրեթե հնարավոր չի լինի»,- եզրափակեց տնտեսվարողը:

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում