Մտահոգված եմ սահմանին լարվածության աճով. խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները՝ ազատ արձակվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ես շատ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով. այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն:

«Հուսով եմ, որ այնտեղ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, իսկ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն», — ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվություն է տարածքում՝ ՀՀ ԶՈՒ-ին մեղադրելով սահմանին կրակ բացելու համար: ՀՀ ՊՆ-ն այս պնդումները հերքում է:

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ