Շոտլանդացին 20 տարի ապրել է՝ չիմանալով, որ ականջի մեջ «Լեգո»-ի կտոր է մնացել

Շոտլանդիայի բնակիչ Դարեն Մաքքոնահին տարիներ շարունակ կարծել է, թե խլացել է, քանի դեռ չի պարզել, որ 20 տարի ապրել է «Լեգո» կոնստրուկտորի` ականջի մեջ մնացած կտորով, գրում է Daily Mail-ը:

Էդինբուրգի Նապիեր համալսարանի լրագրության բաժնի ուսանողը վերջերս այցելել է բժշկի՝ լսողության հետ կապված խնդիրների պատճառով: Նրան հակաբիոտիկներ են նշանակել՝ կասկածելով, որ վարակ կա, սակայն իրական պատճառը պարզվել է ավելի ուշ:

«Ես արթնացա սարսափելի ցավից, զգացի, թե ինչպես է ճնշումն ուժեղանում ականջիս մեջ, և հետո ինչ-որ բան դուրս եկավ: Մթության մեջ ես զգացի մի փոքրիկ կոշտ առարկա: Սկզբում մտածեցի՝ ականջիս մի մասն է: Բայց երբ վառեցի լույսը, ապշեցի. դիմացս ընկած էր վարդագույն Lego խորանարդիկ՝ պատված ականջային ծծումբով», — նշել է տղամարդը:

Վերջին անգամ Դարենը «Լեգո»-ով խաղացել էր մոտ 5 տարեկանում: Հիմա նա փորձում է հասկանալ՝ ինչպես է խաղալիքը հայտնվել  ականջում:

«Բժիշկը շոկի մեջ էր: Նա ասաց, որ հանդիպել էր «Լեգո»-ների մասնիկներ բուժառուների ականջներում, բայց երբեք չէր հանդիպել այնպիսի դեպքի, երբ այն այդքան երկար մնար ականջում», — նշել է Դարենը:

Այն բանից հետո, երբ օտար մարմինը հեռացվել է, տղամարդու լսողությունը վերականգնվել է:

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում