Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

 

«Շարունակելով Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները՝ Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրել է նա։

 

Ջալալին ընդգծել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային ասպարեզում փոխգործակցությունը։

Կառավարությունը ի՞նչ անի, ամոթ է. Փաշինյանի համակիրներ

Պետությունը այստեղ է կանգնած. ԱՄՆ-ից քաղաքացին եկել և չի կարողանում բարձրանալ Ծիծեռնակաբերդ

Ազգադավ կառավարությունը էս ինչ է անում, մեր նահատակները գերեզմանում շուռ եկան. քաղաքացիները վրդովված են` դեպի ծիծեռնակաբերդ ճանապարհը փակ է