Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը, որոնք հասել են ռազմավարական դաշինքի մակարդակի, շարունակաբար զարգանում են

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 16-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

 

Նշվում է, որ Աքարը գրառում է կատարել Ադրբեջանի ՊՆ-ի «Պատվավոր հյուրերի գրքում»։

 

Հասանովը նշել է, որ ուրախ է Ադրբեջանում Թուրքիայից ժամանած հյուրերին տեսնելու համար։ Նախարարն ընդգծել է, որ երկու երկրների ղեկավարների անկեղծ հարաբերությունները հատուկ դեր են խաղում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության զարգացման գործում։

 

Աքարն իր հերթին գոհունակություն է հայտնել այս տարի Ադրբեջան կատարած իր առաջին այցի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Կարևորելով փոխայցելությունները՝ նա մասնավորապես ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը, որոնք հասել են ռազմավարական դաշինքի մակարդակի, շարունակաբար զարգանում են:

 

Հանդիպումը ներառել է մտքերի լայն փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության շուրջ։

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ