Անչափահասները գնացել էին ձին բերելու. ինչպես են երիտասարդները մոլորվել հայ-ադրբեջանական սահմանին

Սյունիքում սահմանը հատած երկու անչափահասներից մեկը Արավուս գյուղից է, մյուսը` Տեղից: Panorama.am-ի զրույցում Տեղ համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն ասաց, որ նրանք գիշերը՝ ժամը 01․00-ի սահմաններում ձիերով գնացել են սահմանին մոտ մեկ այլ ձի բերելու համար։

«Առավոտյան տեղեկացնեք, թե ինչ է կատարվել։ Նրանք գնացել են ձի բերելու։ Ոչ թե մոլորվել են,  բռնվել են։ Մոտեցել են սահմանին ու բռնվել են»,- ասաց նա։

Ա. Հովսեփյանը նշեց, որ սպասում են, թե պետությունը ինչ քայլեր կանի երիտասարդներին հետ բերելու համար։

«Հուսով ենք երկու երիտասարդներին ազատ կարձակեն, հետ կբերեն»,- ասաց Ա. Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են