Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում. Փաշազադե

Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը շ։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները, այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց «նախնիների հողերը»։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։

Եթե «Իրևանի ղազիաթն» այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Բաքվում հայտարարվել է, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին:

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են