«Avenue Arzni» հյուրատանը հնչած կրшկnցների հետևանքով բերման ենթարկվածների թվում է նաև Արզնիի համայնքապետը

Երեկ՝ հունիսի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի քրեական վարչության ծառայողները՝ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Բյուրեղավանի բաժին են տեղափոխել մի խումբ անձանց: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ Ֆելիքս Միրզոևը, ով Շամշյանի տեղեկություններով՝ Արզնիի համայնքապետն է, 35-ամյա Դավիթ Վանյանը, 34-ամյա Վիրաբ Վիրաբյանը, 32-ամյա Աշուր Իլյայեևը, 53-ամյա Կառլեն Սիմոնովը, 46-ամյ Արկադի Մոիսեևը, 39-ամյա Ալբերտ Սարկիսովը:

Պարզվել է նաև հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ով Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Կոլյա Միսեևն է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից ևս մի քանիսի ինքնությունը քրեական և համայնքային ոստիակններն ու քննիչները պարզել են և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված «Avenue Arzni» հյուրատանը խնջույք է կազմակերպված եղել Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևի կողմից:

Դեպքի վայրից ոստիկանության Բյուրեղավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև «Mazda 6» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաներ:

Վերջինի վրա առկա են եղել հարվածի հետքեր և աջակողմյան հայելին եղել է կոտրված:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։

Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արզնի բնակավայրում գործող «Avenue Arzni» հյուրատնից։

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են