«Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգի տապալիչ է իմ, ձեր և բոլորիս սահմանադրական իրավունքները ուղղակիորեն «քացու տակ է գցել»։ Այսօր Fronttv.am-ի տաղավարում ասաց հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։ «Լևոն Տեր Պետրոսյանի քայլը ողջունելի է , որ եկեղեցու դեմ արշավի այս դժվարին ժամանակահատվածում նա իր աջակցությունն է հայտնել կաթողիկոսին և դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է ընկել։ Հիմա պետությունը՝ գործադիր մարմնի ղեկավարը իր քիթը խոթել է եկեղեցու ներքին կյանք և սա արդեն սահմանադրական օրենքի խախտում է։ Ըստ սահմանադրության 18-րդ հոդվածի եկեղեցին կարող է զբաղվել քաղաքականությամբ» — նշեց Հովհաննես Իշխանյանը։
Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ պատահական չէ, որ նույն ժամանակահատվածում Փաշազադեն ևս թիրախավորել էր եկեղեցուն․
«Բոլոր եկեղեցականները և Հայաստանի քաղաքացիները պետք է համախմբվեն և այս դավաճաններին ՝ Փաշինյանի գլխավորությամբ ասեն՝ դու ինչի չես պատասխանում Փաշազադեին։ Փաշազադեն իր քիթը խոթել է մեր երկրի կրոնական կազմակերպության մեջ և ֆաշիստական հայտարարություններ է անում, կրոնական կազմակերպությունը վերացնելու կոչ է անում և Փաշինյանը փոխարենը հիմա «մատը թափ տա» Փաշազադեի վրա, նա կրոնական կազմակերպության դեմ է արշավ սկսել»- հավելեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում