ՀՀ-ն ներկայացնող մարզիկն ԱԱ-ում անհաջող ցատկից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել. նրան օգնության են հասել ջրասույզները

Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, փոխանցում  Սպուտնիկ Արմենիան:

Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է։

ՄՕԿ-ի (Միջազգային օլիմպիական կոմիտեի) կողմից ճանաչված մարզաձևում մրցող պրոֆեսիոնալ հայդայվերները ջուրն են ցատկում 20-27 մետր բարձրությունից։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունն անցկացվում է Սինգապուրում հուլիսի 11-ից օգոստոսի 3-ը։ 2023 թվականի փետրվարին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան (World Aquatics) մրցաշարը տեղափոխեց Կազանից։ Ռուսաստանցի մարզիկները մրցումներին մասնակցում են չեզոք կարգավիճակով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն