Բյուրեղավանի համայնքապետարանին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Հաստատում ենք, որ Բյուրեղավանի համայնքապետարանում ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց նա:



































