Կասեցվել է «Ազարիա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Ազարիա» ՍՊ ընկերությանը (ք. Երևան, Ս․ Բաղդասարյան փ.) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պելմեններ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «պելմեններ» (արտադրված 11.09.2025) արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշով և «տավարի քաբաբ» (արտադրված 11.09.2025)  արտադրատեսակի նմուշը «ախտածին ա/թ սալմոնելաներ» և «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով հաստատաված նորմերին։

Տնտեսվարողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն