Դե լավ, հիմա շփոթվել է ԱՄՆ նախագահը, Ադրբեջանին էլ Կոմբոջա է անվանել, չէ՞. Արթուր Հովհաննիսյանը՝ Թրամփի՝ Հայաստանն Ալբանիա անվանելու մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը շփոթվել է իր հրապարակային խոսքում, Ադրբեջանին էլ ինչ-որ տեղ ոնց որ անվանել է Կոմբոջա, չէ՞։ Դե լավ, հիմա շփոթվել է: Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է Թրամփը պարբերաբար շփոթում ՀայաստանըnԱլբանիայի հետ, իսկ վարչապետի անունը չի հիշում:

Հովհաննիսյանի խոսքը շարունակել է նույն կուսակցության անդամ Արման Եղոյանը. «Ամեն դեպքում, այդ միջադեպերը որևէ կերպ, քաղաքական և դիվանագիտական բովանդակության հարաբերությունների վրա չեն ազդում, շարունակում են զարգանալ մեր երկկողմ հարաբերությունները, նաև եռակողմ հարաբերությունների կոնտեքստում»։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն