Վազգեն Սարգսյանը ոչ թե չափալախով, այլ քացիներով էր ՊՆ-ից դուրս շպրտել Անդրանիկ Քոչարյանին, ով իդեպ, իր ժամկետային զինվոր որդուն 44-օրյա պատերազմից փախցրեց. իր վրա պետք է քրեական գործ հարուցել: Ռազմական ոստիկանության վարչության պետին քրեական գործ հարուցեք, որ Անդրանիկ Քոչարյանի որդուն՝ պատերազմից փախցնելու թեմայով լուռ է: Եթե Քոչարյան Անդրանիկը մոռանում է` ով է ինքը, ես կարող եմ պարբերաբար իրեն հիշեցնել այդ մասին:
Քրեական գործեր թող հարուցեն այն ժամանակվա ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ, ով 2021-ի մայիսյան մարտերի ժամանակ «ճիպոտներով կռվելու» հրաման արձակեց և հենց այդ «ճիպոտով կռվի» ժամանակ ու դրա արդյունքում զինվոր կորավ, որի մասին մինչ օրս լուր չկա:
Արարատի զորամասում մեծ, աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, և դեռ չգիտենք, թե սրա շղթան ուր է տանելու: ինչու՞ այս մասին չեն խոսում, ու՞ր են քրեական գործերը:
Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյան


































