Սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Երևան քաղաքում դեկտեմբերի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 1-ին հնարավոր է թույլ անձրև։

Հանրապետությունում դեկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում էապես չի փոխվի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն