Փաշինյանն Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը՝ բացահայտ հասկացնելով՝ ինչ պետք է, կանի

«Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված:

Նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը՝ բացահայտ հասկացնելով՝ ինչ պետք է, կանի:

Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ, որը կենթարկվի իրեն, որ չլինի մարդկանց վստահություն եկեղեցու նկատմամբ, և չլինեն արժեքներ առաքինություն, հավատ և այլն: Բայց ինչու՞ է անում այս ամենը: Նա պետք է հասցնի կատարել ադրբեջանական պահանջները: Եվ դա անում էր մեր ազգային ինքնության ճգնաժամ առաջացնելու միջոցով: Իսկ թե այդ ընթացքում կխախտվեն օրենքները, կարևոր չեն նրա համար:

Եկեղեցու դեմ հակաօրինական ու հակաբարոյական արշավը ղեկավարում է անձամբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ղեկավարի լիազորությունների բացահայտ չարաշահմամբ։Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս արշավի մեջ Կաթողիկոսը սոսկ հարմար առիթ է։

Իրականում պայքարը նրա դեմ չէ, այլ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` դրանից բխող սոսկալի հետևանքներով»։

Գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն