Ի՞նչ մեթոդներ են կիրառվում այսօր` հասարակությանը բաժանելու համար և որն է ելքը. հանրային գործիչ

Ի՞նչ է կատարվում մեր հասարակության հետ և ինչպե՞ս դուրս գալ այս փակուղուց.
Այսօր Հայաստանում իշխանության հիմնական գործիքը դարձել է հասարակության բևեռացումը։ Մարդկանց բաժանում են խմբերի, պիտակավորում են, իրար դեմ են հանում միմյանց, որպեսզի չլինի միասնական հանրային ճնշում։ Սա դասական մանիպուլյատիվ մեթոդ է, որը կիրառվում է ամեն անգամ, երբ իշխանությունը չի ցանկանում լայն հանրային քննարկում։
Բայց մենք պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն՝
բաժանված հասարակությունը չի կարող պաշտպանել իր պետությունը։
Ի՞նչ մեթոդներ են կիրառվում այսօր․
▪ հասարակության արհեստական բաժանում՝ «նախկին-ներկա», «հայրենասեր-ապազգային»
▪ վախի մթնոլորտ՝ «միայն մենք կարող ենք փրկել» հաղորդագրությամբ
▪ քննադատողներին թիրախավորել ու խեղաթյուրել պարզ ճշմարտությունները
▪ հանրային օրակարգի շեղում՝ անկարևոր սկանդալներով
▪ ինստիտուտների թուլացում՝ որոշումների կենտրոնացում մեկ անձի շուրջ
Սա ոչ թե զարգացնում է երկիրը, այլ աղքատացնում հանրային մտածողությունը։
Բայց կա ելք։
Ելքը ոչ թե բևեռացումն է, այլ քաղաքացիների գիտակից միավորում։
Ելքը կրթված, մեդիագրագետ հասարակությունն է, որը պահանջում է պատասխանատու իշխանություն։
Ելքը քաղաքացիական խաղաղ, բայց հետևողական ճնշումն է՝ հստակ պահանջներով։
Ելքը զրույցն է՝ ոչ թե ատելությունն ու պիտակավորումը։
Մենք կարող ենք փոխել իրավիճակը միայն մի դեպքում՝
երբ բոլորն իրար մեջ ոչ թե թշնամի, այլ քաղաքացի կտեսնեն։
Մեր պետությունը մարդիկ են։
Մեր ուժը մեր միասնականությունն է։
Եվ ոչ մի իշխանություն իրավունք չունի այդ միասնականությունը կործանելու։
Գրում է ԵՊՀ դոցենտ, բ.գ.թ., հանրային գործիչ և Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն