Փաշինյանը Մոսկվայում է. մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը։

Նիստից առաջ մասնակիցներին դիմավորել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
ԵԱՏՄ երկրների վարչապետները սկսել են Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։
Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում առաջարկել է ճշգրտել միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի կատարման հարցերը:
Ակնկալվում է, որ նեղ կազմով նիստից հետո կառավարությունների ղեկավարները կշարունակեն աշխատել ընդլայնված ձևաչափով: Հատուկ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
2025 թվականին ԵԱՏՄ մարմիններում, այդ թվում Եվրասիական միջկառավարական խորհրդում, նախագահում Է Բելառուսը։
Միջկառավարական խորհրդի նիստը 45-րդն է Եվրասիական տնտեսական միության 2015 թվականի հունվարի 1-ի մեկնարկից ի վեր և 4-րդը՝ ընթացիկ տարում: Նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Մինսկում։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն