Արդյո՞ք այսքան ինքնավստահ կխոսեք այն օրը, երբ ողջ խմբակով կորցնեք իշխանությունն ու կանգնեք Օրենքի առաջ. ՀՃՇ անդամ

Գալյան, ասում ես` «սոված երբեք չեմ եղել, չեմ էլ լինի» ու «վաղն էլ լավ աշխատանք եմ ունենալու»։
Հուսամ` հենց այդ ինքնավստահ բառերն են, որ շատ արագ կդառնան ձեր ամբողջ խմբակի փաստական ինքնանկարը` իշխանություն կորցրածի, պատասխանատվության և Օրենքի առաջ կանգնածի ու սեփական բաժին խայտառակությունից և պատժից չազատվածի։
Ես անձամբ` որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, անհամբերությամբ սպասում եմ 2026-ին, երբ Հայաստանը վերջապես ունենալու է ուժեղ, վեհ, գլուխը բարձր, անվախ ղեկավար, ով չի կծկվի, չի ծնկի (չի կզի), չի նվաստանա, առևտուր չի անի պետության արժանապատվությունը։ Ո´չ ձեր չափով, ձեր մտածողությամբ ու ձեր շրջապատի մակարդակով առաջնորդ, այլ ամբողջովին ուրիշ` պետականության առաջնորդ, ինքնության առաջնորդ, ազատագրող առաջնորդ:
Եվ հենց այդ օրը, շատ կուզեմ տեսնել`
Գալյաններին, նրանց գործընկերներին, և ողջ «ինքնաբավ» թիմին…
Տեսնել, թե ուր են լինելու իրենց «գիտելիքով», «հմտություններով», իրենց այսօր հնչեցրած ինքնավստահ մտքերով։
Այդ պատճառով.
Սթափության կոչ ձեզ, տիկնայք և պարոնայք, էյֆորիայի հետևանքները ցավոտ են, սովորաբար։
Ժամանակը գալիս է, և ժամանակն անկանխատեսելի է և անխուսափելի, և ժամանակը ամեն ինչ տեղը դնելու է, չկասկածեք:
Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՃՇ անդամ Աննա Ղուկասյանը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն