Լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` սատար կանգնելու Եկեղեցուն և մեր անվերապահ աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին. ՀՃԿ

Համահայկական ճակատ կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

18.12.2025թ. ժամը 16:00 մենք` Համահայկական Ճակատի անդամներս, լինելու ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` սատար կանգնելու մեր Սուրբ Եկեղեցուն և մեր անվերապահ աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ազգային ինքնության, պետականության և պատմական հիշողության հիմնասյունն է։
Եկեղեցու դեմ ցանկացած ճնշում կամ թիրախավորում հարված է ողջ հայ ժողովրդին։

Մենք լինելու ենք Էջմիածնում` հավաքական և արժանապատիվ կերպով պաշտպանելու մեր սրբությունները, մեր հավատը և մեր ազգային միասնությունը։

Եկեղեցին միայնակ չէ

#Համահայկական_ճակատ

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն