Ադրբեջանցի բարբարոսները պայթեցնում են հայկական եկեղեցիները. ուշադրություն՝ ֆաշիզմ

Հայ Առաքելական Եկեղեցու «հավատարիմ զավակ» Նիկոլ Փաշինյանին չի՞ հետաքրքրում այն փաստը, որ ազերի բարբարոսները պայթեցնում են Արցախի վանքերն ու եկեղեցիները։ Թե՞ նա սովոր է կռվել միայն հայ հոգևորականների դեմ…
 
Հայկական ԶԼՄ-ները շարունակում են տագնապալի հաղորդագրություններ հրապարակել Արցախից, որտեղ հարևան Ադրբեջանի իշխանությունները, ոգևորված Թուրքիայի ու մի քանի այլ երկրների աջակցությունից, շարունակում են ոչնչացնել հայկական հին հուշարձանները, որոնց թիվը Արցախում հազարների է հասնում:
Այստեղ ներկայացված լուսանկարներում դուք տեսնում եք ադրբեջանցի բարբարոսների վայրագությունների արդյունքները Արցախի գրավյալ շրջաններում։ Այդ վայրենիներից մեկը կանգնած է հայկական Կանաչ Ժամ եկեղեցու ֆոնին, որը գտնվում է բռնազավթված հին հայկական Շուշի քաղաքում: Ինչպես տեսնում եք, պայթեցվել է եկեղեցու գմբեթը, ավերվել են նրա պատերը։ Սա Ադրբեջանի իշխանությունների վայրագության առաջին դեպքը չէ. գնդակոծվել է նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Վերջերս պղծվել է նաև Ակնայի (Աղդամի) հին հայկական Տիգրանակերտ քաղաքի թագավորական աղբյուրների այգին. այնտեղ ազերիները խորովածանոցներ են բացել․․․
Արցախի հուշարձանների 99 %-ի ցանկացած, նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը կասկած չի թողնում, որ դրանք հայկական են, ինչպես ասում են, առաջին աղյուսից մինչև վերջինը։ Պետք է, պարդոն, յոթերորդ սերնդի կլինիկական ապուշ լինես, որպեսզի կասկածի տակ առնես այդ տաճարների հայկական ծագումը, քանի որ պատմական բազմաթիվ փաստերն ու անհերքելի վկայությունները պարզապես աղաղակում են, որ դրանք հայկական են:
Մենք չգիտենք, թե որ սերնդի ապուշ են Ադրբեջանի ղեկավարները, առաջարկում ենք պարզապես նորից նայել վերին լուսանկարին. տեսեք, թե ինչպես են ադրբեջանցիները պայթեցնում “սեփական” տաճարների գմբեթները: Հարց Ադրբեջանի բոլոր միաբջիջ պաշտոնյաներին. եթե այդ տաճարները ձերն են, այլ ոչ թե հայկական, ինչո՞ւ եք ոչնչացնում “ձեր” սրբությունները, պարոնայքԿարծում եմ, պատասխանն ակնհայտ է նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաների համար։
Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվում Շուշիի հին հայկական հուշարձանների ոչնչացմամբ։ Այժմ նրանք ձեռնամուխ են եղել հայկական վանքերի եւ այլ գրավյալ հայկական շրջանների, մասնավորապես, Բերձոր (Քաշաթաղ)  Լաչինի եկեղեցիների դեարմենիզացիային։ Ահա ասվածի միայն մեկ հաստատում.
Ժամանակն է, որ ՀՀ, Արցախի և Սփյուռքի հասարակությունը առավել գործուն միջոցներ ձեռնարկի մեր ազգային արժեքների պաշտպանության համար, քանի դեռ դրանք չեն արժանացել Նախիջևանի և Արևմտյան Հայաստանի հին հայկական հուշարձանների ճակատագրին: Հայաստանի և Արցախի ղեկավարությունը ու հայկական Ֆեմիդան պետք է արդեն կոնկրետ, իրավական քայլեր ձեռնարկեն Հայաստանի և հայ ժողովրդի դեմ բացահայտ ռասիստական գործունեություն իրականացնող ադրբեջանցի պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Այլևս լռել չի կարելի
Հատկապես ուզում եմ դիմել հայ ժողովրդի երկու կաթողիկոսներին. հարգելի Վեհափառներ, ի վերջո զարթնե՛ք քնից: Ձեր աչքի առաջ ոչնչացնում են հին հայկական տաճարները։ Վերջապես միջոցներ ձեռնարկեք, դիմեք Հռոմի Պապին, աշխարհի բոլոր եկեղեցիներին ու քրիստոնյաներին՝ կոչ անելով թույլ չտալ Արցախի հայկական հուշարձանների բարբարոսական ոչնչացումը։ Ստեղծեք հանձնաժողովներ քահանաներից ու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ պահանջելով թույլատրել նրանց մուտքը Շուշի և Արցախի այլ գրավյալ շրջաններ։
Ուզում եմ դիմել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ զավակ է անվանում և ծպտուն անգամ չի արձակում ի պաշտպանություն հայկական եկեղեցիների: Ինչպե՞ս հասկանալ Ձեր լռությունը, պարոն Փաշինյան։ Ի՞նչ է սա ՝ վախկոտությո՞ւն, թե՞ համաձայնություն հին հայկական հուշարձանների ոչնչացման հետ։ Թե՞ Դուք միայն հայ հոգևորականների դեմ կարող եք կռվել, իսկ հայկական եկեղեցիները քանդողների համար դուխ չունեք
 

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Երրորդ Ուժ Պլյուս» թերթի գլխավոր խմբագիր

«Երրորդ ուժ Պլյուս» թերթը բացվել է արցախցի հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի եւ լրագրող Վահրամ Աղաջանյանի համատեղ նախաձեռնությամբ: Թերթը ապօրինաբար փակվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ու նրա դրսի տերերի ջանքերով։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն