ՔՊ-ի ու քույր «Հանրապետության» թանկացումների «հիթ շքերթ»-ը: Տրանսպորտ, աղբահանություն, տեղական տուրքեր, կարմիր գծեր ու գույքահարկ թանկացնելով՝ «մուռ» են հանում երևանցիներից. ավագանու անդամ

«Սիրելի երևանցիներ, փաստենք, որ փոքրամասնության կողմից ընտրված՝ 9 % ձայն ստացած քաղաքապետը և նրա կցորդ քույր «Հանրապետություն» կուսակցությունը ձեր համար 2026 թվականի հունվարին  պատրաստել են նոր «նվերներ»՝ թանկացումների տեսքով»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը թվարկեց դրանք՝ գույքահարկը, տրանսպորտը, աղբահանությունը, տեղական տուրքերը, կարմիր գծերը, հիշեցնելով, որ վերջինս դատարանները համարել են ոչ իրավաչափ։

«2026 թվականի հունվարից այս մարդիկ ձեր վճարած հարկերից ու տուրքերից 80 մլն դրամ վճարելու են այն 24 բոբո-ձաձյաներին, որ էդ ոչ բարեփախված տրանսպորտում ձեզ տուգանեն։ Քանի որ իրենց համար ամենակարևորը գումարն է, իսկ դուք տուգանքի մատերիալ եք»,-ասաց Ստեփանյանը։

Նա նշեց, որ մայրաքաղաքի գերեզմանատների պահպանման համար համապատասխան ՀՈԱԿ-ին 2025թ.-ին 53 մլն դրամ էր հատկացվել, այս տարի երեք անգամ շատ է հատկացվելու՝ 133 մլն դրամ։

«Ինչի՞ համար, որ այդ աշխատակիցներն աշխատանքային ժամին Մայր Աթոռի տարածքում Վեհարան գրավելու ցանկություն հայտնեին, և նման լքտի պահվածք ունենային։ Վերջում, Տիգրան Ավինյանին հիշեցնեմ, որ «լոճվել», «քուչա» բառերը և այստեղ ինչ-որ արտասովոր բառ էլ կա՝ «Ապերավատ լինելը» դա՝ ժամանակին՝ փողոցային դպրոց կար, որի առաջին դասարանի առաջին կիսամյակից Դուք դուրս եք մնացել  և մի փորձեք, Ձեր տարիքայինը թույլ չի տալիս, եկեք նորմալ խոսենք»,-ասաց Գևորգ Ստեփանյանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն