Կառավարության որոշմամբ Շիրակի ապագա մարզպետը պարտադիր պետք է նախկինում ուժային որևէ կառույցում աշխատած լինի. իրավապաշտպան

Կառավարության գլուխը որոշել է, որ Շիրակի ապագա մարզպետը պարտադիր պետք է նախկինում որևէ ուժային կառույցում աշխատած լինի, բնականաբար այս որոշումը պայմանավորված է 2026թ. խրհրդարանական ընտրությունների կազմակերպման, վարչական ռեսուրս կիրառելու, կոմպրոմատները ճիշտ օգտագործելու և շանտաժ անելու կարողությամբ։
Առկա թեկնածուների կրթությունը, կառավարման կարողությունը, հանրության մեջ հեղինակությունը կարևոր չէ։ Քանի որ նշված թեկնածուն նշանակվելու դեպքում պաշտոնավարելու է մինչ ընտրության ավարտը, և ինչպես մինչ այս է եղել` օգտագործելուց հետո դեն են նետվելու։
Իսկ թեկնածուներին լավ եմ ճանաչում և, եթե որևէ մեկը որոշի կրկին օգտագործվել, կարծում եմ մաշվածությունը կխանգարի, ու որևէ ակտիվ քայլի դեպքում օր ու արև չի ունենա:
Ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն