Այսօր Արցախի ՊԲ «Եղնիկների» զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է

Այսօր «Եղնիկների» զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է՝ մեզ հայտնի Քյոխ մարտական անվամբ։

Նրա ղեկավարության տարիներին «Եղնիկները» դարձել էր առաջնագծի ամենամարտունակ և կազմակերպված ստորաբաժանումներից մեկը՝ մասնակցելով մի շարք բարդ մարտական առաջադրանքների, դիրքային պաշտպանության և հատուկ գործողությունների։
Գնդապետ Ջալավյանը մշտապես եղել է իր զինվորների կողքին՝ առաջնագծում, կրակի տակ, որոշումներ ընդունելով ինչպես քարտեզի, այնպես էլ իրական մարտի պայմաններում։ Նրա անունը շատերը կապում են կարգապահության, մարտական պատրաստության և անձնական պատասխանատվության հետ։

Շնորհավորում ենք գնդապետ Կարեն Ջալավյանին՝ մաղթելով առողջություն, ուժ և անսասան կամք՝ շարունակելու ծառայությունը հայրենիքին որ ճակատում էլ նա լինի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն